1988

1988 | Գերմանական Կարմիր Խաչի ներկայացուցիչները բարեգործական առաքելությամբ ժամանում են Հայաստան՝ աջակցություն ցուցաբերելու Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին։

1988 | Գերմանական Կարմիր Խաչի ներկայացուցիչները բարեգործական առաքելությամբ ժամանում են Հայաստան՝ աջակցություն ցուցաբերելու Սպիտակի ավերիչ երկրաշարժից տուժած մեր հայրենակիցներին։

1989 | Գերմանական Կարմիր Խաչի լեռնափրկարարների խմբի մեջ է ընդգրկված լինում նաև Գերհարդ Մայերը, ով արդեն 1989թ․ փետրվարից սկսում է վերահսկել ոլորտում առաջին արհեստավարժ քայլերն իրականացնող կամավորական «Սպիտակ» փրկարար ջոկատի աշխատանքները...

1994 | Գերհարդ Մայերը հանդես է գալիս ծայրահեղ կարիքի մեջ հայտնված տարեցներին ուղղված նախաձեռնությամբ․ նա իր և ընկերների միջոցներով 1994թ․Երևանում նախաձեռնում է «Գթության խոհանոց» ծրագիրը՝ առաջին 150 շահառուի համար։

1995 | «Գթության խոհանոց» ծրագրի ներքո նախաձեռնվում է «Մանկական սնունդ» ենթածրագիրը, որի նպատակն էր նվազեցնել տարբեր ռիսկի խմբերի մանուկների, պատանիների և աղջիկների սոցիալական խոցելիությունը։

2002թ․ Գերհարդ Մայերի ողբերգական մահից հետո բողոքական եկեղեցու քահանա Կառլ-Հայնց Շայդեն ստանձնում է Գերմանիայում «Գթության խոհանոց» ծրագրի համար հանգանակությունների համակարգումը։

2003թ․ կյանքի է կոչվում «Գթության խոհանոցի» «Տնային խնամք» ենթածրագիրը, որն իրականացվում է մինչ օրս։

2005թ․ Երևանի քաղաքապետարանի կողմից անհատույց օգտագործման նպատակով տրամադրված տարածքում Դրոյի 22/5 հասցեում սկսվում է «Հուսո տուն» բարեգործական կենտրոնի շենքի կառուցումը։

2006-ից սկսած իրականացվում է «Գթության խոհանոց» ծրագիրը և համակարգվում են բոլոր բարեգործական ծրագրերը։

2017թ․ ծրագրերի կայունության, շարունակականության, ինչպես նաև տեղում մարդկային, նյութական և ֆինանսական նվիրատվությունների ապահովման համար ստեղծվում է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» (ՀՏԲԿ) հիմնադրամը, որն իր մեջ համախմբում է այն ակտիվ կամավորներին, ովքեր կանգնած են եղել փրկարարական ջոկատի, Առաջին օգնության համակարգի ստեղծման և գործարկման հիմքում։

2020թ․-ին «Գթության խոհանոց» ծրագրի և նրա ենթածրագրերի օպերատիվ իրականացումը ԳԿԽ ԲՎԵԿ մասնաճյուղի կողմից փոխանցվում է ՀՏԲԿ հիմնադրամին։

2021թ․ քահանաներ Կառլ-Հայնց Շայդեն և Ալֆոնս Վենգերը փոխանցում են «Գթութան խոհանոց» ծրագրի համար Գերմանիայում հանգանակությունների համակարգման և Ծրագրի գերմանական կողմից ղեկավարման էստաֆետը արդեն թոշակի անցած Պավել Կլաուսին, ով իր հերթին ստեղծում է 6 անձից բաղկացած կառավարման կոմիտեն (Կլաուս Պավել՝ Օստալբի շրջանի նախկին նահանգապետ և կառավարման կոմիտեի նախագահ, Քրիստիան Բարոն՝ Շվեբիշ Գմյունդի առաջին փոխքաղաքապետ, Ռոբերտ Կլոկեր՝ կաթոլիկ եկեղեցու դեկան, Ուրսուլա Ռիխտեր՝ ավետարանչական եկեղեցու դեկան, Միխայել Լենգե՝ Gmünder Tagespost օրաթերթի խմբագրության ղեկավար, Դոկտոր Շթեֆան Շեֆոլդ՝ Լանդթագի նախկին պատգամավոր և նախկին պետքարտուղար)։