
Օգնություն Արցախից բռնի տեղահանված արցախահայերին
Արցախահայ կանանց տրամադրվում են խոհարարական դասընթացներ, կազմակերպվում են վարպետաց դասեր։
Բարի Գալուստ Հուսո Տուն




Դիտեք Հանրային հեռուստաընկերության տեսանյութը նոր տարեշրջանի մասին
Մեր Մասին
Ուրախ եմ ողջունել Ձեզ «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կայքում:

Հիմնադրամը ստեղծման առաջին իսկ օրվանից իր ակտիվ և արդյունավետ գործունեության շնորհիվ եղել և շարունակում է մնալ մի կառույց, որտեղ մարդիկ վերագտնում են բարեկեցիկ կյանքով ապրելու հույսը:

Սրտանց և անձնապես ողջունում եմ Ձեզ Գերմանիայում բնակվող բոլոր այն Հայաստանի բարեկամների կողմից, ովքեր շուրջ երեսուն տարի աջակցում են մեզ ձեր հիասքանչ երկրում իրականացնելու բազմաթիվ բարեգործական ծրագրեր։

Գրի՛ր մեզ քո հետաքրքրությունների և զբաղվածության մասին, և մենք կգտնենք քեզ համար ամենահարմար կամավորական ծրագիրը։
Կդառնաս մեր նվիրատուների ու աջակիցների մեծ ընտանիքի անդամ՝ միասին հույս պարգևելով կարիքավորներին։
Կներգրավվես Հուսո տան բարեգործական ծրագրերի ու նախաձեռնությունների կազմակերպման ու իրականացման աշխատանքներում՝ ձեռք բերելով նոր մասնագիտական հմտություններ։
Կաշխատես անմիջապես կարիքավոր մարդկանց հետ՝ ծանոթանալով նրանց կարիքներին և օժանդակելով նրանց կյանքի բարելավելմանը։
Կզարգացնես կարողություններդ ու հմտություններդ և կստանաս «Հուսո Տան» Կամավորության հավաստագիր քո անձնվեր աշխատանքի համար։ ԻՆչպես նաև, մենք հարմարեցնում ենք ժամանակացույցը քո հնարավորություններին և օգնում ծանոթանալ մեր գեղեցիկ երկրին։